Պայմաններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԻԶԻ ԹՐԵՎԼԻՆԳ ՀԱՎԵԼՎԱԾԻ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները հանդիսանում են Օգտատիրոջ, «ԲԻԶՆԵՍ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Օպերատորի միջև հարաբերությունները կարգավորող համաձայնություն, ինչպես նաև ԻԶԻ ԹՐԵՎԼԻՆԳ Հավելվածը օգտագործելու կանոնները, որը Օգտատերը անվերապահորեն ընդունում է՝ ԻԶԻ ԹՐԵՎԼԻՆԳ Հավելվածում գրանցվելով, Հավելվածը օգտագործելով և այլ փաստացի գործողություններով։

ԻԶԻ ԹՐԵՎԼԻՆԳ Հավելվածը հանդիսանում է տուրիստական ծառայություններ փնտրելու, Օպերատորների կողմից առաջարկներ ստանալու և ծառայություններ ամրագրելու էլեկտրոնային հարթակ, որի օգտագործման կանոնները հաստատված են սույն Ընդհանուր դրույթներով և պայմաններով:

ԻԶԻ ԹՐԵՎԼԻՆԳ Հավելվածի Ընդհանուր դրույթները և պայմանները Օգտատերերի հարմարավետության, աշխատանքների կատարելագործման, Օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և այլ նպատակներով կարող են պարբերաբար թարմացվել, ուստի անհրաժեշտ է ուշադիր հետևել Հավելվածի տեղեկատվական հարթակներին, որտեղ սույն Ընդհանուր դրույթների և պայմանների փոփոխությունների դեպքում Օգտատերերի համար կներկայացվեն տեղեկություններ փոփոխությունների մասին:

Սահմանումներ

1.Սույն ընդհանուր դրույթներում և պայմաններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1.1. Ընկերություն՝ «ԲԻԶՆԵՍ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ՝ 00150859, պետական գրանցման համար՝ 264.110.889198, գտնվող՝ ՀՀ, ք. Երևան, Վրացական փ. 17 / 37), ով հանդիսանում է ԻԶԻ ԹՐԵՎԼԻՆԳ Հավելվածի սեփականատերը,

1.2. Հավելված՝ ԻԶԻ ԹՐԵՎԼԻՆԳ Հավելված՝ Ընկերությանը պատկանող ծրագրային ապահովման համակարգ, որի հնարավորություններից օգտվում է Օգտատերը,

1.3.Օգտատեր՝ Հավելվածում գրանցվելով նույնականացված և Հավելվածից օգտվող անձ,

1.4. Օպերատոր՝ Հավելվածի միջոցով Օգտատիրոջն իր առաջարկները, ծառայությունները ներկայացնող իրավաբանական անձ, որը զբաղվում է տուրիստական ծառայություններ մատուցելու գործունեությամբ,

1.5. Առաջարկ՝ Օպերատորի կողմից մատուցվող ծառայությունները ձեռք բերելու օֆերտա՝ ուղղված Օգտատիրոջը,

1.6. Ամրագրում՝ Օպերատորի կողմից Օգտատիրոջը ներկայացրած առաջարկի ընդունում, որը կատարվում է սույն Ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված կարգով,

1.7. Բոնուսային միավոր՝ Ընկերության կողմից Օգտատիրոջը տրամադրվող միավոր, որը Օգտատերը կարող է ստանալ և օգտագործել սույն Ընդհանուր դրույթներով և պայմաններով նախատեսված չափով, կարգով:

Առարկան

2. Ընկերությունը Հավելվածի միջոցով ապահովում է Օգտատիրոջ և Օպերատորի միջև հարաբերությունների ձևավորման գործընթացը, ինչպես նաև ստեղծում Օպերատորների ծառայություններից օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ Օպերատորների կողմից ներկայացված առաջարկների որոնում, Օպերատորներից առաջարկների ստացում, Օպերատորի և Օգտատիրոջ միջև գործարքի իրականացմանը ուղղված քայլերի օժանդակում, այդ թվում՝ առաջարկների ամրագրում:

Հավելվածի օգտագործման կանոնները .

3.1. Հավելվածից օգտվելու նպատակով Օգտատերը գրանցվում է Հավելվածում՝ տրամադրելով իր վերաբերյալ անձնական տվյալներ սույն ընդհանուր դրույթներին և պայմաններին համապատասխան:

3.2. Օգտատերը Հավելվածի միջոցով Օպերատորներին ներկայացնում է իրեն անհրաժեշտ ծառայության տեսակը, ձևը, ժամանակահատվածը և այլ մանրամասներ, իսկ Օպերատորները դրան համապատասխան ուղարկում են Առաջարկներ: Հավելվածը ապահովում է, որ նշված փուլում Օպերատորների մոտ չարտացոլվեն Օգտատիրոջ տվյալները:

3.3. Օպերատորների կողմից համապատասխան ծառայության առաջարկներ ստանալուց հետո Օգտատերը, ընտրում է իր համար նախընտրելի առաջարկը՝ սեղմելով համապատասխան առաջարկի «ամրագրել» դաշտը, որից հետո Օպերատորի մոտ արտացոլվում են Օգտատիրոջ տվյալները:

3.4. Օգտատիրոջ կողմից Օպերատորի առաջարկը հաստատելու (ամրագրելու) դեպքում Հավելվածի կողմից առաջարկվում է ներկայացնել Օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնք Օգտատերը կարող է ապահովել անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (նկարը) Հավելվածում կցելու կամ համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները լրացնելու միջոցով: Օգտատիրոջ կողմից սույն կետում նշված պահանջը չիրականացնելու պարագայում համակարգը ինքնաշխատ կարգով չեղարկում է ամրագրումը:

3.5. Հավելվածը չի ապահովում առաջարկների համար վճարների ընդունումը և ուղղումը Օպերատորներին, ինչպես նաև չի ապահովում Օգտատիրոջ կողմից Հավելվածի միջոցով Օպերատորին ուղղակի կերպով վճարում կատարելը:

Բոնուսային միավորներ

4.1. Օգտատերը Հավելվածի միջոցով ամրագրելով Օպերատորի ծառայությունը և հետագայում Օպերատորից գնելով այդ ծառայությունը, իր անվամբ կուտակում է Բոնուսային միավորներ: Մեկ Բոնուսային միավորը հավասար է 500 ՀՀ դրամի:

4.2. Հավաքագրված Բոնուսային միավորները Օգտատերը կարող է պահանջել և ստանալ Ընկերությունից՝ տրամադրելով իր հաշվեհամարը, որին Հավաքագրված միավորներին համարժեք ՀՀ դրամի չափով գումար կփոխանցվի Օգտատիրոջը կամ Օգտատերը կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ընկերության գրասենյակ, որի հասցեն տեղադրված է Հավելվածում:

Օպերատորներին գնահատելը.

5.1. Հավելվածը ստեղծում է հնարավորություն Օգտատիրոջ համար, որպեսզի վերջինս կարողանա գնահատել իրեն ծառայություններ մատուցած Օպերատորին:

5.2. Գնահատականների արդյունքում Ընկերությունը կարող է խզել Օպերատորի հետ համագործակցությունը՝ այդպիսով բացառելով հետագայում անբարեխիղճ ծառայությունների մատուցումից:

Հավելվածի վճարները.

6.1. Օգտատերը Հավելվածը օգտագործում է անվճար:

6.2. Ընկերությունը չի մասնակցում Օպերատորների կողմից ներկայացվող առաջարկների գների որոշումների կայացմանը, ինչպես նաև որևէ կերպ չի ներազդում Օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների գների ձևավորմանը:

Անձնական տվյալների մշակումը.

7.1. Օպերատորը համաձայնություն է տալիս, որ իր անձնական տվյալները մշակվեն իրեն նույնականացնելու, Հավելվածից օգտվելու, Օպերատորի հետ հարաբերություններ հաստատելու, Օգտատիրոջը Ընկերության և Օպերատորի առաջարկների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև սույն Ընդհանուր դրույթներով և պայմաններով նշված հարաբերություններից բխող այլ նպատակներով։

7.2. Մշակման ենթակա անձնական տվյալները այն տեղեկություններն են, որոնք Օգտատերը ներկայացնում է Ընկերությանը՝ Հավելվածում գրանցվելիս, ինչպես նաև Օպերատորին ներկայացվող անձնական տվյալները։

7.3. Օպերատորը համաձայնվում է, որ իր անձնական տվյալների մշակման ժամանակ դրանց հետ Ընկերությունը կամ Օպերատորը կարող է իրականացնել հետևյալ գործողությունները.

7.3.1 Մշակվող անձնական տվյալների հնարավոր հավաքագրում և պահպանում թղթային կամ էլեկտրոնային եղանակով.

7.3.2 Մշակվող անձնական տվյալների օգտագործում Օգտատիրոջ և Օպերատորի հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև երրորդ անձանց հետ ցանկացած հարաբերություններում.

7.3.3 Օգտատիրոջ անձնական տվյալների թարմացում, ուղեփակում, ոչնչացում, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք սահմանված են օրենքով։

7.4. Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել Օպերատորներին կամ երրորդ անձանց սահմանված անձնական տվյալների մշակման նպատակներով.

7.5. Օգտատերը կարող է Ընկերությունից պահանջել իր անձնական տվյալներում առկա սխալների ուղղում, ինչպես նաև տվյալների ոչնչացում, մշակման դադարեցում՝ սույն ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված կարգով։

7.6. Անձնական տվյալների մշակման վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնությունը գործում է Օգտատիրոջ կողմից Հավելվածում գրանցման, դրա օգտագործման ողջ ժամանակահատվածում, ինչպես նաև այն ժամանակահատվածում, որի ընթացքում առկա կլինեն Ընկերության հետ ցանկացած այլ հարաբերություններ։

7.7. Անձնական տվյալներում փոփոխություն կատարելու, տվյալները ոչնչացնելու կամ մշակումը դադարեցնելու պահանջը պետք է ներկայացվի գրավոր, ստորագրված լինի Օգտատիրոջ կողմից, հստակ նշելով, թե որ տվյալներում է փոփոխություն պահանջվում, դրանց բնույթը, բովանդակությունը։

7.8. Օգտատիրոջ կողմից անձնական տվյալների մշակման դադարեցման պահանջը կհանգեցնի Հավելվածի օգտագործման դադարեցման, սակայն չի հանգեցնի մինչ այդ պահը ծագած իրավունքների և ստանձնած պարտականությունների դադարեցման։

Վնասները .

8.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օպերատորի՝ Օգտատիրոջը պատճառված ցանկացած վնասների, մատուցված ծառայության, գնված ապրանքների որակի համար։

8.2. Ընկերությունը նաև պատասխանատվություն չի կրում Օպերատորի կողմից Հավելվածի միջոցով առաջարկներ չկատարելու, կատարած առաջարկից հրաժարվելու համար:

8.3. Խնդիրների դեպքում Օգտատերը կարող է կապ հաստատել Ընկերության հետ և տեղեկություններ ներկայացնել ծագած խնդիրների մասին, այդ թվում՝ Օպերատորների բացասական վարքագծի մասին: Ընկերությունը կարևորում է նման տեղեկությունների ստացումը, քանի որ դրանք հաշվի են առնվում Օպերատորների հետ համագործակցելիս և արդյունքում նպաստում է Օգտատերերին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն:

8.4. Օգտատերը սույն Ընդհանուր դրույթներին և պայմաններին համաձայնելով՝ ազատում է Ընկերությանը Հավելվածի ցանկացած գործողությամբ կամ անգործությամբ պայմանավորված վնասներ հատուցելու պարտականությունից։

Ընդհանուր դրույթների և պայմանների լուծումը

9.1. Օգտատերը իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել օգտվել Հավելվածից՝ Հավելվածում ջնջելով իր անձնական էջը։ Օգտատիրոջ նման վարքագիծը համարվում է Ընդհանուր դրույթների և պայմանների միակողմ լուծում:

9.2. Օգտատիրոջ կողմից միակողմանի լուծելով պայմանագիրը Օգտատերը Ընկերությանը ազատում է Օգտատիրոջ հանդեպ ունեցած բոլոր գույքային և ոչ գույքային պարտականություններից։

9.3. Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն լուծել սույն Ընդհանուր դրույթները և պայմանները կամ հրաժարվել դրա կատարումից՝ այդ մասին Օգտատիրոջը էլեկտրոնային փոստով կամ Հավելվածի միջոցով ծանուցելով առնվազն մեկ ամիս առաջ։ Ծանուցման ժամկետի ավարտով Ընդհանուր դրույթները և պայմանները կդադարեն գործել Օգտատիրոջ և Ընկերության միջև և սույնով Օգտատերը համաձայնվում է այդ պահից Ընկերությանը ազատել իր հանդեպ բոլոր գույքային և ոչ գույքային պարտավորություններից։

Եզրափակիչ դրույթներ

10.1. Օգտատերը տալիս է իր համաձայնությունը, որ Ընկերությունը կարող է միակողմանի դադարեցնել, փոփոխել սույն Ընդհանուր դրույթները և պայմանները, դրա մասին ծանուցելով առնվազն մեկ ամիս առաջ։ Օգտատերը փոփոխությունների մասին ծանուցվում է այդ մասին էլեկտրոնային փոստով համապատասխան նամակ ստանալու կամ Հավելվածում այդ մասին հրապարակվելու միջոցով:

10.2. Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները ուժի մեջ են մտնում կնքման պահից, այն է՝ Հավելվածում գրանցվելու պահից և գործում է անժամկետ։


Օգտագործելով մեր հավելվածը, դուք կապված եք Google-ի Ծառայությունների մատուցման պայմաններով: